Գործարարներն են հաղթահարելու ճգնաժամը, կառավարության դերն էլ չխանգարելն է․ Փաշինյան

Վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանին վերջին երկու տարում զարմացրել և հիացրել է հայ գործարարների տաղանդը։ Եվ կառավարությունը պետք է հասցեական աջակցություն կարողանա ցուցաբերել գործարարներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։«Իրենք են լինելու, որ այս ճգնաժամը հաղթահարելու են, ոչ թե կառավարությունը։ Կառավարության դերը լինելու է իրենց չխանգարելը էս ճգնաժամը հաղթահարելու գործում։ Իսկ մենք, համոզված եղեք, չենք խանգարելու»,- ասաց Փաշինյանը։

Աղբյուրը՝ shantnews.am