Համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է մոտ 37.5 մլրդ եվրո. ՄԱԿ

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար կարող է 5 անգամ ավելի շատ գումար պահանջվել, քան 7.5 մլրդ եվրոն, որը նախատեսվում է հավաքել Եվրահանձնաժողովի հովանու ներքո անցկացվելիք միջազգային դոնորական համաժողովի շրջանակներում: 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով տեսահամաժողովի ժամանակ:

«Ողջունում եմ շռայլ նվիրատվությունները, որոնց մասին հայտարարվել է այսօր և որոնց նախնական նպատակն է 7.5 մլրդ եվրոն: Այդ միջոցները նախնական ներդրում կլինեն համավարակի դեմ պայքարի նոր գործիքների զարգացման գործում: Սակայն ամեն մի երկրում յուրաքանչյուր հիվանդի հասնելու համար մեզ անհրաժեշտ է մոտավորապես հինգ անգամ ավելի շատ գումար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Tert.am