Խանութը թալանել են. մոտ 80 հազար դոլար են տարել». Կարմեն Դավթյան

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

-Վախ արա, կմեռնեք..
-Սենց բան չկա…

-Լֆիկ Լիմնդրովիչի խանութը` առաջնեկը, որտեղից սկսել է նախնական կապիտալի կուտակումը` պեսոկով` «Տիրը», գիտեք` թալանել են…
-Մոտ ութանասուն հազար դոլար են տարել.

-Է, հասկացանք, տարել են` տարել են. լավ են արել.
-Համա~, էդ գող-նամարդներից մեկը` խանութից դուրս գալուց.
-Քամակը բացել, պահել է կամերայի առաջ, կապիկություն արել… ծածկել քամակը, դուրս է եկել

Հ.Գ. -Մեր վարչապետի սրտի սեփականատերը հո գժված չի, հո գժված չի..
-Աբրաշչացա է եղել գողականներին, թաղի խարոշիներին.
-Բա թե`գտեք` բերեք դրան… ու` վե`րջ

-Մինչեւ չգտնեք` ռայոն չեմ գնալու, սաղ զանգերին ոչ թե Արմանը, այլ` ես եմ պատասխանելու.

-Գտնողին էլ` 200 հազար դոլար փող եմ տալու..
-Թաղը հիմա մի ուրիշ խառնված ա…