ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Այս մասին 168.am-ին փոխանցեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման սարքավորումների տակ, նրան տրվել է արհեստական շնչառություն, հրավիրվել է նաև բժիշկների բրիգադ։
Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ այս պահին միայն կարող է այսքանը ասել, իսկ վաղը հանդես կգա հայտարարությամբ:
Աղբյուրը՝ 168.am