Դիմում եմ ՀՀ հպարտ վարչապետին․ Պ-ն Փաշինյան, արդյո՞ք այս խայտառակ իրադարձությունը բխում է ՀՀ պետական շահերից. Անդրանիկ Հովհաննիսյանը իր Հայաստանից վտարման մասին

Այն բանից հետո, ինչ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրից, անցել է շուրջ 6 ամիս: Խնդրին լուծում մինչ օրս չի տրվել: Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը պնդում է, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից դեպի Հայաստան իր մուտքի արգելքը անհասկանալի է և հակաօրինական:

Հիշեցնենք՝ ԱԱԾ պարզաբանել էր, որ Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքն արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի պահանջների համաձայն, ինչի մասին ՀՀ ԱԳՆ-ի միջոցով տեղեկացվել է՝ ի պատասխան հարցման ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությանը»:

Համաձայն հոդվածի՝ Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելը արգելվում է, երբ «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»:

Խնդրի շուրջ մեր հայրենակցի՝ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Պարոն Հովհաննիսյանարդեն տևական ժամանակ էինչ Դուք վտարված եք Հայաստանիցև դիմում եք պատկան մարմիններին՝ ՄԻՊինԱԳՆին և նույնիսկ վարչապետինորպեսզի վերականգնվի իրավական արդարությունը, և հարցը լուծվի։ Վերջերս անգամ ՀՀում Ղազախստանի դեսպանությունը դիմել էր ՀՀ ԱԳՆին՝ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համարԱյն պահից ի վերերբ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները Ձեր ձեռքից վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրիցկա՞ ինչոր դրական դինամիկա գործի ընթացքում։ 

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չմնացին և այս հարցում մինչ օրս իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ ՀՀ ԱԱԾ-ի կողմից դեպի Հայաստան իմ մուտքի անհասկանալի և ակնհայտ հակաօրինական արգելքի պառճառով  արդեն վեց ամիս է, ինչ ես չեմ կարողանում վերադառնալ հայրենիք։ Այս ընթացքում փորձել եմ անել հնարավորինս ամեն ինչ, որ խնդրին տրվի արդար և իրավական լուծում։ Դիմել եմ ՀՀ գրեթե բոլոր պատկան մարմիններին և մի քանի անգամ անձնական նամակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով։ Ցավում եմ, որ մինչ օրս ՀՀ պատկան մարմիններն այդպես էլ չեն կարողանում այս անհեթեթությանը հստակ լուծում տալ։ Լավագույն դեպքում ՀՀ պատկան մարմինները հղում են անում ԱԱԾ-ի կողմից տարածված հայտնի ապատեղեկատվությանը կամ ուղղակի լռում են։

Դուք շարունակում եք պնդելոր ԱԱԾն կեղծ տեղեկություն է տարածել այն մասինոր կարող եք վտանգ ներկայացնել ՀՀ անվտանգությանը: Ի՞նչ եք կարծում այս միջադեպը ավելի շուտ ԱԱԾում անձերի ոչ պրոֆեսիոնալ լինելու ու կադրային սխալ քաղաքականության հետևանք էթե՞ հարցն այլ հարթության մեջ է:

Դեպքի առաջին իսկ օրվանից ես պաշտոնապես հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունն իմ հարցի հետ կապված տարածել է կեղծ տեղեկություն։ Մեղադրանքն ինքնին աբսուրդային է և որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ իմ անձի հետ։ Հայաստանում բնակվելիս ո՛չ ուսման, ո՛չ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել։ Ավելին, որևէ քննչական գործողություն ո՛չ այս ընթացքում, ո՛չ էլ նախկինում ինձ հետ չի՛ իրականացվել։ Ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունից, ո՛չ էլ ոստիկանությունից ինձ հետ երբևիցե չե՛ն կապվել։

Բոլորիս հայտնի է, որ դարեր շարունակ մեր թշնամիներն ամեն գնով փորձել են իրականացնել մի ծրագիր, որի նպատակն է եղել տարանջատել միմյանցից հային և Հայաստանը։ Ցավում եմ, որ այսօր ՀՀ Անվտանգության ծառայությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար նպաստում է մեր թշնամիների հակահայկական ծրագրերի իրականացմանը։ 2019 թվականի նոյեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունը աշխարհում դարձավ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը կարող է փակվել հայրենասեր հայերի համար։ Լավ կլինի՝ ՀՀ ԱԱԾ-ն այս անհեթեթ մեղադրանքի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ տրամադրի, այլապես թող բարի լինեն մուտքի արգելքը հանել, որպեսզի ես վերադառնամ հայրենիք։

Դուք շարունակում եք պատվով Հայաստանը ներկայացնել՝ անգամ այստեղից հեռու լինելով և հանդես եք գալիս գիտական հոդվածներով տարբեր միջազգային կոնֆերանսներում և, նույնիսկ հայտնվելով նման իրավիճակումմիևնույնն է, չեք մեղադրում ոչ մեկին։ Վարչապետն այդպես էլ մինչ օրս չի արձագանքել խնդրին։ Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակերբ լինելով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետՁեզ նման մեղադրանք են առաջադրելԻ՞նչ եք կարծում որն է խնդիրըոր վարչապետը չի արձագանքել մինչ այժմ։

Վերջին 8 տարում հայրենադարձելուց հետո սա ամենաերկար ժամանակն է, որ ես ֆիզիկապես կտրված եմ իմ հայրենիքից՝ Հայաստանից։ Իհարկե, հային սեփական հայրենիքից վտարելը խայտառակություն է, բայց ես այդ անարդար և ակնհայտ հակաօրինական դեպքից հետո որևէ մեկի՝ այդ թվում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հանդեպ չարացած չեմ։ Բոլորն էլ մեր հայրենակիցներն են, և մենք պարտավոր ենք միմյանց հարգել։

Ինձ համար շատ զարմանալի է, թե ինչպես կարող է մարդ, ով Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքներ էր ներկայացնում,  միաժամանակ շարունակում էր ազատ ապրել Հայաստանում և աշխատել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնում։ Ասեմ ավելին, մինչև իմ գործուղումը որևէ խնդիր չեմ ունեցել, և ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվել է լուծված 2020թ․ հունվար ամսին՝ հիմք ընդունելով միայն այն, որ իմ կացության մշտական քարտը ճանաչվել է անվավեր:  Փաստորեն, եթե իմ գործուղումը դեպի Տաջիկստան չլիներ, «վտանգավոր անձը» կշարունակեր բնակվել Հայաստանում։ Դիմում եմ ՀՀ հպարտ վարչապետին․ Պ-ն Փաշինյան, արդյո՞ք այս աննախադեպ խայտառակ իրադարձությունը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից։

Այնուամենայնիվ, հայրենասիրությունից ելնելով՝ միջազգային ասպարեզում ես շարունակում եմ ներկայացնել հայրենիքս՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության գիտավերլուծական մտքի զարգացմանը։ Դա ինձ համար մեծ պատիվ է։

Արդյո՞ք շարունակելու եք պայքարել արդարության վերականգնման համար:

Վստահ եմ, որ ինձ բոլոր ճանաչողները կհաստատեն, որ ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը դեմ կլինի իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերին։ Ես երբեք չե՛մ հանձնվի. կհաղթահարեմ ստեղծված դժվարությունները և կվերադառնամ Հայաստան։ Թող որևէ մեկը չկասկածի, որ այս պատմությունից հետո Հայրենիքիս հանդեպ ջերմ և դրական զգացմունքներիցս անգամ մի կաթիլ կպակասի։

Աղբյուրը՝ tarm.news