«Նիկոլը ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998-ից առաջ եղած ստատուս քվոն». Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2019թ. սեպտեմբերի 23-ին կատարած գրառումը՝ գրելով. «Անցած տարվա սեմտեմբերին էի սա գրել: Փաստորեն նա, իրոք, 1998-ի պարտվողական ստատուս քվոն վերականգնում է:

«Նիկոլը ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998-ից առաջ եղած ստատուս քվոն։ Ճիշտ է, մեր ընտանիքի հասցեին վայրահաչելով ու իր սիրած «երգը» երգելով է դա ասել, բայց նրա խոսքն իրականում այլ բան է նշանակում։

1998-ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին»:
Սեպտեմբեր 2019

168.am