Դուբայի ոստիկանությունը կորոնավիրուսի նշաններով մարդկանց հայտնաբերելու համար «խելացի» սաղավարտներ է օգտագործում (տեսանյութ)

ԱՄԷ-ի ոստիկանությունը սկսել է օգտագործել ինֆրակարմիր տեսախցիկներով և դեմքերի ճանաչման տեխնոլոգիաներով համալրված «խելացի» սաղավարտներ ՝ կորոնավիրուսի ախտանշաններով մարդկանց հայտնաբերելու համար, հայտնել է Էմիրությունների Khaleej Times թերթը:

«Սաղավարտները կարող են 5 մետր հեռավորության վրա սքանավորել րոպեում 200 մարդու մարմնի ջերմաստիճանը՝ ազդանշան տալով, եթե տեսադաշտում առկա է բարձր ջերմաստիճանով մարդ։ Նման սաղավարտներով են համալրվել Դուբայի բոլոր ոստիկանական տեղամասերը»,- նշել է հրատարակությունը։

Պարսից ծոցի վեց երկրների շարքում Արաբական Միացյալ Էմիրությունները կորոնավիրուսի բացահայտված դեպքերի թվով երկրորդ տեղում է: Ուրբաթ ԱՄԷ-ի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 525 նոր դեպք է հայտնաբերվել, համաճարակի սկսվելուց ի վեր վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9,2 հազարը, մահացել է 64 մարդ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։