«Եկեք հարգենք հիշատակն ու կյանքը». Հենրիխ Մխիթարյանը Ցեղասպանության օրվա կապակցությամբ գրառում է արել

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել:

«Այս անգամ Ապրիլի 24-ին պետք է տանը մնանք, բայց այնուհանդերձ մենք միասնաբար ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հարգենք հիշատակն ու կյանքը»,-գրել է մարզիկը:

Նա գրառմանը կից հրապարակել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը: