Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Քիչ առաջ Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյան այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգելու 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ Ծիեռնակաբերդ այցելեց նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, որի հանդիսապետությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ խնկարկում, հնչեց աղոթք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգելու 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա նաև ուղերձ հղեց Ծիծեռնակաբերդի բարձունքից:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներ այս տարի տեղի չեն ունենա՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով:

Tert.am