Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի հաջորդ տարի. Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մասնագիտական հանձնաժողովն այն պետք է ներկայացնի մինչև 2021թ. հունիսի 30-ը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 23-ի 489-Ա որոշմամբ փոփոխություն է կատարվել փետրվարի 12-ի՝ «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ։

Որոշվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հանձնարարված՝ «հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» կետը փոխել՝ ժամկետը երկարացնելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ «մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» կետում ժամկետը երկարացնել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Tert.am