Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Այսօր՝ ապրիլի 23-ին՝ 21.00 hնչեցին եկեղեցական զանգերի ղողանջները, որոնց ներքո մարվեցին Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։
Նշենք, որ Կառավարությունն ավելի վաղ կոչ է արել 21։00-ից սկսած՝ մարել բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերը վառելով՝ պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։