Կորոնավիրուսից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում նիհարել

Կորոնավիրուսով վարակման և դրա պատճառով բարդությունների զարգացման ռիսկերի նվազման համար խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ քաշից, քանի որ այն ավելի լուրջ գործոն է համարվում, քան քրոնիկ հիվանդությունները։

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Ինտենսիվ թերապիայի աուդիտի և հետազոտությունների ազգային կենտրոնի (ICNARC) վիճակագրությունը ցույց է տվել, որ COVID-19 ախտորոշմամբ բրիտանացի պացիենտների ¾-ը ավելորդ քաշ է ունեցել կամ տառապել է ճարպակալմամբ։

Բացի այդ, Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպակալումը կորոնավիրուսի հետևանքով բարդությունների զարգացման ռիսկի գլխավոր գործոններից մեկն է։

Մարմնի զանգվածի վերահսկման մասնագիտացված կենտրոնի բժիշկ Մեթ Քեյփհորնը խորհուրդ է տվել իշխանություններին նախազգուշացնել հասարակությանը ավելորդ քաշի վտանգի մասին։

Իր հերթին վարակաբան Նիլ Ֆերգյուսոնը խորհուրդ է տվել մարդկանց իրենց վրա վերցնել սեփական առողջության պատասխանատվությունը։

«Մենք պետք է ինքներս մինիմալացնենք հիվանդության ռիսկերը, այդ թվում՝ քաշը նվազեցնելու և ֆիզիկական վիճակը բարելավելու միջոցով»,- ասել է նա։

Իսկ էնդոկրինոլոգիայի պրոֆեսոր Ռոբ Էնդրյուսը բացատրել է, որ քաշ հավաքելու դեպքում օդափոխությունը մարդու թոքերում ավելի է վատանում, և դա կարող է հանգեցնել ասթմայի, շաքարախտի կամ սրտանոթային հիվանդությունների։

Աղբյուրը՝ med.news.am