Թղթերը ստուգելուց հետո ոստիկանը տղայիս հարցնում է՝ Ֆեյսբուքում կա՞ս, ու դրական պատասխան ստանալուց հետո խնդրում մեքենան աջ քաշել ու կանգնել

Kristine Armenakyan  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ տղաս ղեկին ա լինում և անցակետն անցնելիս ոստիկանին ցույց ա տալիս անձնագիրն ու տեղաշարժման թերթիկը, ու ոստիկանն առանց թղթին ուշադրություն դարձնելու անսպասելի հարց ա տալիս: Ասում ա՝ դու Ֆեյսբուքում գրանցվա՞ծ ես։ Տղաս զարմացած պատասխանում ա, որ, այո՛, գրանցված ա, ինչին ի պատասխան՝ ոստիկանը խնդրում ա մեքենան աջ քաշել ու կանգնել: Տղաս էդպես էլ անում ա, բայց զարմանքը գնալով ավելանում ա: Մեկ էլ էս ոստիկանը մոտենում ա մեքենային ու տղայիս խնդրում ա բացել ինչ-որ վիդեո: Տղաս բացում ա, տեսնում ա՝ 5 տարեկան երեխա ա պարում, ծիծաղում ա: Ոստիկանն ասում ա՝ ախպեր ջան, աղջիկս ա, մրցույթի ա մասնակցում, խնդրում եմ լայքես, որ երեխեն հաղթի:))

Տղաս ասում ա՝ ցերեկը ժամը 2-ի կողմերն էր, արդեն մոտ մի 400 լայք ուներ էդ վիդեոն, պապան որ էս տեմպով աշխատի, իրիկվա կողմ երեխեն հաղթած կլինի: ))

#պապայություն_կոռուպցիա_և_մարդկային_այլ_բաներ»