Որքա՞ն դրամական օժանդակություն կստանան հղիները

Կառավարությունը 875 մլն 300 հազար դրամ է հատկացրել սոցիալական օժանդակության 7-րդ ծրագրին, որով շուրջ 8700 հղի կստանա 100.000 դրամ միանվագ դրամական աջակցություն։ Այդ մասին տեղեկացնում են կառավարության ֆեյսբուքյան էջում:«Լավ օգնություն է այս շրջանում, հատկապես, երբ այժմ ոչ մեկս չի աշխատում»,- ասում է  ծրագրի շահառու Տաթևիկ Մովսիսյանը։