Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է, որ սահմանափակումների չեղարկումը պետք է աստիճանաբար լինի, իսկ եթե մեկուսացման ռեժիմը «չափից շուտ» չեղարկվի, աշխարհում վարակի նոր բռնկում կարող է լինել։
ԱՀԿ Խաղաղօվկիանոսյան արևմտյան մասի երկրների տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասային հայտարարել է, որ պանդեմիայի կասեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը հիմնականում արդյունավետ էին, գրում է «Իզվեստիան»։
Նա հավելել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն մեկուսացման ապրելակերպի, ինչը թույլ կտա հանրությանը գործել նոր ռեժիմով։
Կասային ասել է՝ քանի դեռ պատվաստանյութը չի գտնվել, ադապտացիան պանդեմիային պետք է կյանքի նորմ դառնա։
Մի շարք երկրներ հայտարարել են սահմանափակումների աստիճանաբար չեղարկման մասին։ Դանիայում բացվել են վարսավիրանոցները, Գերմանիանոյւմ մտադիր են մասնակի վերականգնել ուսհաստատությունների մի մասի դասընթացները։
Ավստրալիայոմ և ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում որոշ լողափեր են բացվել, Թրամփը մտադիր է մայիսի սկզբին մի շարք ձեռնարկությոունների բացումը թույլատրել։
Միաժամանակ շատ երկներ մտադիր են երկարացնել սահմանափակումները։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, մոտենում է 2,5 մլն-ի։ Ամենից շատ վարակվածներ և մահացածներ են գրանցվել ԱՄՆ-ում՝ 787,000 և 42,300 համապատասխանաբար։
Աղբյուրը՝ panarmenian.net