Հիասթափվելու պատճառ հոգևորականությունն ունի, քանզի որքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության փաստը, այնքան ակնհայտ է դառնում հոգևոր կյանքի սակավությունը. Նիկոլ Փաշինյան

Վարապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է «Մեծ հիասթափության» մոդելավորումը: Այսպիսով, հեղափոխությունից հետո նա համարեց, որ առաջինը հիասթափության պատճառներ ունեն նախորդ իշխանության ներկայացուցիչները, նրանց ենթակառուցվածքի մեջ ներգրավված մարդիկ: Նա նշեց, որ իշխանությունը ժառանգելու պլաններ ունեցողների ծրագրերը ևս փլուզվել են:

Հաջորդ հիասթափվող խումբը վարչապետը համարեց մեծ կրիմինալը, իսկ իշխանությունն այսօր նեղացնում է այն դաշտը, որտեղ կրիմինալ երևույթները կարող են դրսևորում ունենալ: Ըստ վարչապետի՝ հիասթափվող հաջորդ խումբը կոռուպցիոներիներն են, նա նշեց, որ այսօր ոչ թե կաշառք վերցնողներ չկան, այլ կաշառք վերցնողներին բռնում են, և կոռուպցիոն համակարգը այլևս գոյություն չունի:

Ըստ վարչապետի՝ քաղաքական ուժերը հիասթափվելու լուրջ պատճառ ունեն և նրանցից, առաջինը նրանք են, որոնք նախորդ իշխանության հետ գծել էին տասը տարվա համատեղ անելիքները, և ոմանք կառուցողական ընդդիմության դերում պետք է սպասարկեին, ոմանք ոչ այդքան կառուցողական, բայց դա ընդհանուր պլան էր:

«Հիմա այս քաղաքական սենգմենտի համար առաջիկա տասը տարվա պլանները փլուզվել են: Կա ինձ համար հարգելի քաղաքական ընդդիմադիր ուժերի մի հատված, որը հիասթափվելու կոնկրետ պատճառ ունի. քաղաքական ուժերը հետևողականորեն զարգացրել են մի ասելիք, բայց հեղափոխության ընթացքում այդ ասելիքը չի արդարացել: Այդ քաղաքական ուժերի հետ ես իքս պահից ֆիքսել եմ իմ անհամաձայնությունը և տարբեր ճանապարհով ենք գնացել: Հիմա տեղի է  ունեցել հեղափոխություն, մինչդեռ այդ ուժերը երկար տարիներ պնդում էին, որ այն ինչ մենք ասում ենք դա անեհթեթություն է, անիմաստ է, պրոեկտ է, բայց փաստ՝ հեղափոխությունը տեղի է ունեցել և այդ ուժերը զրկվել են քաղաքական ասելիքից և նրանք լեգիտիմ պատճառ ունեն հիասթափվելու»,-ասաց նա:

Ըստ վարչապետի  հաջորդ խումբը, որոնք հիասթափվելու պատճառ ունեն, դա արևմտամետներն են, ովքեր վստահություն են տածել այն ասածների հետ կապված, որ Հայաստանում հեղափոխություն են արել արևմտամետները և արևամտամետ ուժերը եկան իշխանության, հետո հասկացան, որ այդիսի ուժեր չեն եկել:

«Հաջորդ հիասթափված խումբը ռուսամետներինն է.  նրանք կամ մտածում էին, որ Ռուսաստանն իր լծակներով թույլ չի տա մեր իշխանության գոյությունը, կամ երկրորդ տարբերակը, որ Հայաստանի իշխանությունն այնքան մայրոնետային կդառնա և ստիպված կլինի զիջել, կիսել իշխանությունը ռուսամետների հետ».-ասաց նա:

Հաջորդ խումբը, որը հիասթափվելու պատճառ ունի, վարչապետը համարեց օլիգարխիային կամ նախկին օլիգարխներին, որոնք զրկվել են արտոնություններից: Նա օրինակ բերեց, որ ովքեր հեղափոխությունից առաջ ավտորաշարասյուններով են երթևեկում, հիմա այդպես չեն երթևեկում. «Իշխանությունն այսօր մեծահարուստ մեր հայրենակիցներին ոչ մի հարցով չի դիմում, միայն դիմում է մեկ հարցով օրինական գործունեություն ծավալեք և օրինական հարկեր մուծեք»,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ հիասթափվել են լրատվամիջոցները, որոնք զրկվել են հուսալի ֆինասավորման աղբյուրներից: «Լրատվական դաշտի մի մեծ մասը վերահսկվել է իշխանության կողմից և փող է ստացել, հիմա չի վերահսկվում և չի էլ ստանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում «Հայկական ժամանակ» թերթին, ապա նա ասաց, որ  շատ լավ առիթ է, որ «Հայկական ժամանակ» թերթը հանդես գա հաշվետվությամբ և վերահիմնադրման օրից հանրությանը հաշվետվություն տա: Փաշինյանը նշեց, որ այդքան վստահ չէ, բայց կարծում է, որ ամենամեծ հարկ վճարող օրաթերթն է: Ասաց, որ այդպես է եղել այն ժամանակաշրջանում, երբ ինքն է եղել ներգրավված:

 «Պարզ է, որ լրատվամիջոցների կյանքն առաջիկա տասը տարիների համար պլանավորված է եղել, որը փլուզվել է: Ակնհայտորեն լրատվամիջոցների մի շատ մեծ մասը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, բայց բոլորը հասկանում են, որ այդ իրավիճակը երկար չի տվելու, քանի որ փող չեն ունենալու որ ֆինանսավորվեն»,-ասաց նա:

Հաջորդ խավը, որը հիասթափվելու կոնկրետ պատճառներ ունի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պայմանականորեն ասված հոգևորականությունն է: «Հայաստանում որքան ընդգծվում է  գաղափարական իշխանության գոյության փաստը, արժեքներ է փորձում սերմանել, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը և գաղափարների և արժեքների սերմարման հարցում ունի մեծ բացեր, ինչը առաջացնում է լրջագույն հիասթափություն, դիսկամֆորտներ:

Մենք շատ դեպքերում տեսնում ենք ավելի շատ հոգևորականության գործունեության մեջ երբեմն քաղաքականություն, քաղաքական ինտրիգներ քան Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ հիասթափության հաջորդ աղբյուր են սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ, որովհետև բավականին երկար ժամանակ սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության և սփյուռքի միջև, իսկ այսօր այդ երևույթը փոխվում է, քանի որ չկա բաժանում օրինակ՝ հիմա ինքը թե՛ սփյուռքի հետ է խոսում, թե՛ Հայաստանի: Նա նշեց, որ 30-40 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը սփյուռքյան կազմակերպությունների հետ էին կապված եղել, իսկ հիմա 10 տոկոսն է այդ կառուցվածքային տրամաբանության մեջ:

«Հաջորդ հիասթափության աղբյուրը ես պայմանականորեն անվանեմ՝ նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ, քանի որ հույս ունեին, որ հեղափոխությունից հետո կստանան շատ կոնկրետ բաժիններ: Կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ տնով տեղով եկել են քայլարշավի մեջ ներգրավել, հետո հեղափոխությունից հետո տարբեր առաջարկներ են արել, աշխատեն իքս պաշտոնում, իգրեկ պաշտոնում, ընդգրկվեն համամասնական ցուցակի մեջ, բայց օբյեկտիվ պատճառներով մերժում են ստացել և դրանից մեկ շաբաթ անց արդեն հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո: Ասում են՝ բա մենք քայլել ենք, բա դրա փոխարժեքը ինչ է լինելու»,-ասաց նա և նշեց, որ հիասթափության հաջորդ սենգմենտը համարում է՝ ընկերներ և բարեկամներ:

Վարչապետն ամփոփելով՝ կարևորեց խոսքի ազատության հիմնահարցերի լուծումը, սփյուռքի հետ կապված հիմնախնդիրների լուծումը, եկեղեցի-պետություն հարաբերությունների հետ կապված խնդիրները, իսկ մյուսների հիասթափությունն իրեն չեն հուզում:

Tert.am