Կարմիր գծերը կմնան միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում. «Իմ քայլի» պատգամավորներ է նախագիծ են մշակել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Սիսակ Գաբրիելյանը օրենքի նախագիծ են հեղինակել, որով նախատեսվում է Երևանում կայանատեղիների համար նախատեսված կարմիր գծերը թողնել միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:

Սիփան Փաշինյանը, ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները:

Ըստ այդմ՝ լուսանկարով տուգանել այլեւս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։
«Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)

Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։

Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը արգելվում է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։

 Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։
Սակագների փոփոխություն չի լինելու»,-գրել է նա՝ նշելով, որ նախագիծը շրջանառության մեջ կդրվի հաջորդ շաբաթ:

Tert.am