«Բարսելոնան» կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի գնի Նեյմարին

«Բարսելոնան» կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջիկա ամռանը չի փորձի ՊՍԺ-ից վերադարձնել Նեյմարին: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն:

COVID-19-ի հետևանքով առաջացած անկայուն տնտեսական վիճակը ազդել է տրանսֆերային շուկայի վրա: Եթե մինչև պանդեմիան Նեյմարը «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից էր, ապա այժմ կատալոնական ակումբը բացառում է բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, որի համար պետք է վճարել 170 միլիոն եվրո:

Այդ կապակցությամբ «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Կատալոնացիներն արդեն շփվել են ֆուտբոլիստի շրջապատի հետ:

Արգենտինացու պայմանագրում փոխհատուցման գինը կազմում է 111 մլն եվրո, սակայն կապտանռնագույնները կփորձեն նվազեցնել գինը՝ գործարքում ընդգրկելով իրենց ֆուտբոլիստներին:

Աղբյուրը՝ shantnews.am