«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, որ ակումբի խաղացողներից մեկը կրկին ունեցել է կորոնավիրուսային վարակ:
«Մեր խաղացողներից մեկը կորոնավիրուսի դրական թեստ ունեցավ, իսկ հետո՝ բացասական: Նա վերսկսեց մարզումները տանը ու կրկին թեստի արդյունքը եղավ դրական: Մենք պետք է զգույշ լինենք: Եթե մենք ուզում ենք նորից սկսել խաղալ, ապա խաղացողները պետք է բացարձակապես առողջ լինեն»,- Կլաուդիո Ռանիերիի խոսքերն է մեջբերել Fooball-Italia պարբերականը:
Աղբյուրը՝ shantnews.am