ՀՀ պաշտպանության նախարարությունը բացազատել է հսկիչ անցագրային կետեր

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, չափում են զինծառայողների ջերմությունը, գրանցում յուրաքանչյուրին և հետո միայն թույլատրում շարունակել ճանապարհը։ Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և ԱՀ սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում է զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանում։