Ճապոնացի գիտնականները պարզաբանել են, թե ինչպես է գործում երազները մոռանալու մեխանիզմը և որ երազներն են մնում մարդու հիշողության մեջ, հաղորդում է Science պարբերականը:
Ինչպես հայտնի է դարձել, հետազոտողները համապատասխան փորձեր են կատարել մկների վրա:
Գիտնականները կարողացել են պարզել, որ մելանինի նեյրոնները, այսինքն՝ խտացնող հորմոնը (MCH), որը պատասխանատու է ախորժակի համար և ներգրավված է արագ քնի փուլի կարգավորմանը, ուղեղին ակտիվորեն օգնում է մոռանալ աննշան տեղեկատվությունը:
Գիտնականները նաև պարզել են, թե ինչու են երազները հաճախ մոռացվում:
Նշվում է, որ մարդը երազ է տեսնում արագ քնի փուլում: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ MCH բջիջները գտնվում են ակտիվ վիճակում:
Այսպիսով, բջիջների այս խմբի ակտիվ գործունեությունը թույլ չի տալիս երազները պահել հիպոկամպում: Այդ պատճառով մարդիկ մոռանում են իրենց տեսած երազները: