Արցախում արտակարգ իրավիճակը կտևի մինչև մայիսի 12-ը. ըստ հրամանագրի՝ ընտրությունները կկայանան

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը։ Ըստ հրամանագրի՝ վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։ 

Ներկայացվել է արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները:

ԱՆՁԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ (ՏԵՂԱՇԱՐժՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ), ԶՆՆՈՒՄՆԵՐ

Արցախի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպոր-տային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ` սույն հավելվածի համաձայն:
Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամ-ների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հան-րապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է Արցախի Հանրապե-տության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք, բացառությամբ`

1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի ան-դամների.

2) այն դեպքերի, երբ Պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է ան-ձանց մուտք գործելը.

3) Պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:

Պարետի որոշմամբ ցամաքային սահմանի անցակետով Արցախի Հանրապե-տության քաղաքացիների ելքը կարող է արգելվել, բացառությամբ ապրանքների փո-խադրումն իրականացնող անձանց և եթե սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել Արցախի Հանրապետությունից ելքի առանձնահատկություններ:
Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գոր-ծելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտա-լացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից  և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց ազատ տեղա-շարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: Սույն կետից բացառություն-ները կարող են սահմանվել Պարետի որոշմամբ:

Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակա-բանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:

Պարետի ցուցումով Արցախի Հանրապետության համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`
համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանք-ների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպ-քերի, ինչպես նաև Պարետի ցուցումով` արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.
անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կամ ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում և ազատ տեղաշարժի նորմավորում՝ պահպանելով կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրողների և այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում. անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.

5) տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

Սույն հրամանագրի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարած-քից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները (այսուհետ` Ոստիկանություն), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, շրջանի վարչակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ Պարետի ցուցումով` նաև պետական կառավարման այլ մարմիններ:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկա-կան հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Արցախի Հանրապետու-թյան   առողջապահության   նախարարության, առողջապահության  նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, սննդամթերքի անվտան-գության պետական ծառայության և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:

ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
 

Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը, ներառյալ դեղերը, բժշկական պարագաներն ու այլ միջոցները Պարետի որոշմամբ կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի ապահովման նպատակով։
Գույքի կամ դրա մասի սեփականատերն իրավունք ունի ստանալու համարժեք փոխհատուցում գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց:

Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց փոխհատուցման չափը գնահատվում է Արցախի Հանրապետության կառավա-րության որոշմամբ սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան արտակարգ իրավիճակի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:
Գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը նախատեսվում է անձանց կյանքի փրկության և (կամ) առողջության պահպանման նպատակով՝ գույքի նպատակային նշանակության պահպանմամբ կամ առանց դրա։

14․Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված նպատակով գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման մասին Պարետի որոշմամբ սահմանվում են տվյալ գույքի կամ դրա մասի հետ իրականացվող միջոցառումները։

Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ժամանակահատվածը սահմանվում է Պարետի որոշմամբ, սակայն ոչ ավելի, քան արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանված ժամանակահատվածում և ենթակա է դադարեցման արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի վերացման հիմքով։

16․Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընթացքում գույքի պահպանման համար պատասխանատու է պետությունը։

III. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`
հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
Քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և Պարետի ցուցումով կարող են սահմանափակվել կամ արգելվել`

1) զբոսանքները.

2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.

3) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:

Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառա-յողների արձակուրդը.
Պարետի ցուցումով` այլ գործունեություն:

Սույն հավելվածի 17-19-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:

ՀԱՎԱՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐ
 

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, բացառությամբ Պարետի որոշմամբ սահմանված դեպքերի:
Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակ-վելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները: Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
 

Ֆինանսների նախարարության կողմից Պարետի որոշման հիման վրա կարող է սահմանափակվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանումը Արցախի Հանրապետությունից դուրս կամ ներմուծումը Արցախի Հանրապետություն։
Արցախի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել Պարետի որոշմամբ:
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
 

Պարետի որոշմամբ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը: Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանա-կան անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը, ինչպես նաև գյուղա-տնտեսական արտադրանքի շուկաներում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վաճառքն այն վայրում (հասցեում), որտեղ պահպանված չեն Պարետի որոշումներով և ցուցումներով սահմանված կանոնները:

Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ:

Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակեր-պությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:
 

VII. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔՆԵՐ

Պարետի որոշմամբ սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի,  վարակի  աղբյուրների,  առկա  կամ  հնարավոր  վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ենթարկված կամ ինքնամեկուսացված անձանց քանակի,  առողջապահության բնագավառում  լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն Պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն հավելվածի 30-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է  հրապարակեն Պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց (հրապարակվելուց) հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-ները պետք է ապահովեն վերջինիս տա-րածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ։
Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնա-վիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլուծական նյութերի  ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։

Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.

2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտո-նական էջերին կատարված հղումների նկատմամբ: