Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներ Օլիվիա և Ռաուլ դե Ֆրեիտասները որոշեցին իրենց մեղրամիսն անցկացնել հեքիաթային Մալդիվներում։ Այս տարվա մարտի 22-ին զույգը ժամանեց իրենց կղզի՝ պլանավորելով մնալ այնտեղ վեց օր։ Թեև նրանք որոշ մտահոգություններ ունեին աշխարհում թափ հավաքող կորոնավիրուսի պատճառով ճանապարհորդական սահմանափակումների վերաբերյալ, սակայն տուրիստական գործակալը նրանց հավաստիացրեց, որ խնդիրներ չեն առաջանա։
Մարտի 25-ին նրանք տեղեկացան, որ հաջորդ օրը Հարավաֆրիկյան Հանրապետության բոլոր օդանավակայանները փակվելու են։ Զույգն իր բախտը փորձեց Մալդիվների գլխավոր կղզու օդանավակայանում, սակայն երկրի կառավարությունը նույն ժամանակահատվածում արգելեց նոր օտարերկրյա ճամփորդների մուտքը երկիր։ Եթե զույգը լքեր հանգստյան տունը, այլևս չէր կարողանա վերադառնալ։ Ուստի, նրանք մնացին։
Այսպիսով, զույգը, լինելով միակն ամբողջ կղզում, սկսեց վայելել անձնակազմի հոգատարությունն ու բոլոր հնարավոր հարմարությունները։ Ապրիլի 5-ին Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանությունը կազմակերպեց նրանց և Մալդիվներում մնացած մյուս բոլոր հարավաֆրիկացիների տեղափոխությունը հինգաստղանի մեկ այլ հանգստյան տուն։ Տեղի կառավարությունը նշեց, որ կապահովի հյուրերի կացության ծախսերի մեծ մասը։
Զույգը դեռ Մալդիվներում է ու չգիտի, թե երբ կկարողանա վերադառնալ տուն։