Խնկո Ապոր անվան գրադարանն արտակարգ դրության օրերին աշխատել է առցանց հարթակում

Հայաստանում արտակարգ դրության հայտարարումը չի խանգարել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին շարունակել ապահովել գրադարան-ընթերցող կապը։

Այս օրերին գրադարանի աշխատակիցներն օգտվել են առցանց հարթակից՝ ընթերցողների հետ կապը պահպանելու համար օգտագործելով մի շարք գործիքներ։

Գրադարանի ֆեյսբուքյան էջով իրականացվել է աուդիոգրքերի և էլ. գրքերի ցանկերի տրամադրում ընթերցողներին։ Սա հնարավորություն է ընձեռել կարդալ կամ լսել գրքերն առցանց հարթակում։ «Հեքիաթի ժամ»խորագրի ներքո երկուշաբթիից-շաբաթն ընկած օրերին գրադարանի հեքիաթասացները մանկահասակ ընթերցողների համար հեքիաթներ ենպատմել։ Կիրակի օրերին ընթերցելու և տեսանյութեր հրապարկելու հնարավորություն են ունեցել երեխաները՝ «ընտանեկան ընթերցանության օր» կամ «հեքիաթի օր. կարդում են փոքրիկները, լսում են մեծիկները» խորագրերի ներքո:

Գրադարանի բնականոն աշխատանքն առցանց հարթակ տեղափոխելուն զուգահեռ տարվա հոբելյանական գրողների, նկարիչների, դերասանների, ռեժիսորների ու երաժիշտ-կոմպոզիտորների կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ անդրադարձը նույնպես կատարվել է առցանց հարթակում։ Գրադարանի կողմից պատրաստվել է հոլովակ՝ «հայ նկարիչների հոբելյանական պատկերասրահում» խորագրով։Պոեզիայի համաշխարհային օրըգրադարանը նույնպես տոնել էառցանց հարթակում։ Գրադարանի ընթերցողները հայ և համաշխարհային պոեզիա ենընթերցել ֆեյսբուքյան էջի հետևորդների համար:

Առցանց հարթակում իրականացվել են նաև գրքի քննարկումներ, գրական, ճանաչողական, ուսուցողական խաղ-վիկտորինաներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և այլն:

168.am