Ինձ զանգած կինը լացակումած պատմեց, որ իր և իր նման շատերի ընտանիքները սովի են մատնված․ Վարուժան Ավետիսյան

«ԱՀԱԶԱՆԳ

Քիչ առաջ ինձ զանգեց մի ծանոթ կին։ Նա մինչ արտակարգ դրությունը փողոցում առևտուր անելով է օրվա հացը վաստակել։
Լացակումած պատմեց, որ իր և իր նման շատ շատերի ընտանիքները բառիս բուն իմաստով սովի են մատնված։
Նրանց մեծ մասը վարձով է ապրում։ Շատերին արդեն հանել են վարձու բնակարաններից, քանի որ չեն կարողանում բնակվարձը վճարել։
Ոմանք արդեն մուրացկանությամբ են զբաղվում մի կտոր հաց հայթայթելու համար։
Ապրիլի 9-ից նախատեսված՝ օգնություն տրամադրելու գործընթացն իրականում տեղ կհասնի որոշ ժամանակ անց, մինչդեռ մարդիկ հենց այս պահին հաց չունեն։
Ըստ նրա՝ սոցիալական աջակցության կառույցները և իշխանության ներկայացուցիչները չեն արձագանքում, իսկ արձագանքելու դեպքում էլ խնդիրը լուծելու ճանապարհ ցույց չեն տալիս։
Իշխանությունը պարտավոր է ժամ առաջ միջոցներ ձեռնարկել կյանքի դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին գտնելու, հաշվառելու և նրանց հացի ու այլ կենսական կարիքները բավարարելու ուղղությամբ»։