Ռոնալդինյոն ազատ է արձակվել բանտից

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, լեգենդար Ռոնալդինյոն, որն անազատության մեջ էր, դուրս է եկել պարագվայական բանտից։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։

Ըստ պարբերականի՝ Ռոնալդինյոն թեև ազատ է արձակվել բանտից, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է, և ներկայումս նա գտնվում է Ասունսյոնի հյուրանոցներից մեկում՝ տնային կալանքի տակ:

Ռոնալդինյոն մեկ ամիս է մնացել բանտում: Նրան և եղբորը՝ Ռոբերտո դե Ասիս Մորեյրային, կեղծ անձնագրերով բերման էին ենթարկել Ասունսյոնի օդանավակայանում:

Մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը բրազիլացուն ձերբակալելու հրաման էր ստորագրել, բայց հաջորդ օրը նախկին ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Սակայն մի քանի ժամ անց նորից բերման էր ենթարկվել:

Աղբյուրը՝ shantnews.am