Հովիկ Աբրահամյանի որդին 4 մլն դրամ է փոխանցել Արտաշատի բժշկական կենտրոնին
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հանրապետության նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին:
Հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում եմ կայացրել 4.000.000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին:
Առողջություն եմ մաղթում բոլորիդ»: