Գիտնականները դիմակին փոխարինող շարֆ են հորինել

Մանչեստերի բիոտեխնոլոգիայի ինստիտուտի մասնագետները ստեղծել են շարֆ, որը կարող է փոխարինել բժշկական դիմակները և ավելի հաջողությամբ պայքարել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է բրիտանական ِDaily Mail պարբերականը։

Ի տարբերություն դիմակի, այն ավելի հարմար է, երկար կրելուց ականջները և դեմքի այլ հատվածները չի ցավեցնում, ինչպես նաև ավելի կիպ է հպվում դեմքին՝ փակելով և՛ բերանը, և՛ քիթը։ Ավելին, մասնագետները դրան նաև քիմիական լուծում են ավելացրել, որը արգելակում է կորոնավիրուսի ներթափանցումը գործվածքով դեպի շնչուղիներ։

Բանն այն է, որ շարֆը մշակված է քիմիական միացություններով, որոնք իրենց են ձգելու վիրուսը և կլանելու են այն։ Սակայն վիրուսն այդտեղ երկար չի դիմանալու, քանի որ բջիջներ չկան, որոնք կարող են ապհովել վիրուսի կենսունակությունը, այնպես որ շարֆերը դառնալու են վիրուսների «գերեզմանները»։

Մասնագետները վստահեցնում են, որ իրենց ստեղծած շարֆը հնարավոր կլինի ժամերով կրել՝ ի տարբերություն դիմակների։

Աղբյուրը՝ shantnews.am