ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ սա Ռոբերտ Քոչարյանի երկրորդ դատական հայցն է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Սակայն առաջին հայցից Քոչարյանը հրաժարվել էր և այդ հիմքով գործի վարույթը կարճվել էր:
Աղբյուրը՝ tert.am