Հարկ վճարողների նկատմամբ պետության պարտքը նվազել է շուրջ 200 մլրդ դրամով. Դավիթ Անանյան

Հարկային եկամուտների փաստացի կատարողականը 1 տրիլիոն 464 մլրդ դրամ է, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 16,4 տոկոսով: Հարկերի վերադարձը 2019-ին՝ ԱԱՀ, հին դեբետները, գերավճարները, հիփոթեքային վարկի գծով եկամտահարկի վերադարձները 171, 1 մլրդ դրամ են կազմել, ինչն ավելի է 18,8 տոկոսով: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նշել է նաև, որ ստվերի կրճատումը մեծ ծավալներ է կազմել: Այս ուղղությամբ ընդգծել է ավելի տրամադրված ՀԴՄ-ների թիվը, որն էականորեն ավելացել է:

«2018թ. հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ պետության պարտքը կազմել է 275,5 մլրդ դրամ, նվազել շուրջ 200 մլրդ-ով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 76,6 մլրդ դրամ: Ապրիլի 1-ի դրությամբ 71 մլրդ է: Կրկին նվազեցրել ենք»,- ներկայացրել է Անանյանը:

Աղբյուրը՝ shantnews.am