Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի վերջո, մենք սովորելու ենք ապրել կորոնավիրուսի հետ համատեղ այնքան ժամանակ, մինչև չդառնանք անտանելի հենց վարակի համար: Այլ ելք այս պահին արդեն չկա: Այս վարակի պիկին մենք հասնելու ենք մեկ-երկու ամսից: Բոլոր Էֆեկտիվ կանխարգելիչ պահերը, «աննախադեպներն» արդեն բաց են թողել: Աննախադեպության թվացյալ մոլուցքը իր գործն արեց:
Բոլորիս վարքը այլևս պետք է լինի ինքնակազմակերպումը և ինքնակառավարումը:
Դիմացե՛ք, հետո բոլոր համերը, զգացումները, պատկերները, մարդկանց, երևույթները շատ ավելի նորովի ենք ընկալելու:
Մի՛ վախեցեք վարակի ահագնացող դեպքերի թվերից, դրանք վաղուց անվերահսկելի էին: Բնակչության թվի և վարակակիրների թվի համեմատությամբ արդեն դառնում ենք աննախադեպ: Ճգնաժամային իրավիճակի կառավարման և առաջնային կառավարիչի դերակատարությունը չստանձնելու և այն երկրորդելու հաշվարկի մասին կխոսեմ հետո:
Կգա մի պահ, երբ բոլորդ կգաք այն ընկալմանն, որ պետք է ասել «ԲԱ՛Վ Է», մենք այս «երկու բաղաձայնային քաղաքական միավորմանը» իր պատկերացումներին և որակին համապատասխանեցվող երկիր չունենք տալու:
Հ.Գ. Ոչ պոլիտկոռեկտության համար հայցում եմ Ձեր ներողամտությունը: Այսպիսի «արտակարգ կառավարման» որակն ավելի «արտակարգ որակումների» է արժանի: Հետագայում այդ կառավարման իմիտացիան ևս որակվելու է որպես «աննախադեպ արտակարգ (լավ իմաստով) կառավարում»: Կարևորը զանգվածները չմոռանան գոռալ «Այո»՝ էական չէ ինչին:
Խոհեմ, ուժեղ , առողջ և վեհ մնացեք»: