ՀՀ քրեական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ

Մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ 56-ամյա Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Գ. Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Եթե Գ. Բեգլարյանը, որը կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահ մարմիններին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։