Լավ լուր․Նպաստները և թոշակները կվճարվեն բնակարաններում, փոստ գնալու կարիք չկա․ փոխնախարարի կոչը

Կանխիկ նպաստները և թոշակները կվճարվեն քաղաքացիների բնակարաններում, փոստային բաժանմունքներ գնալու կարիք չկա, չկա անհրաժեշտություն:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։«Մենք բոլոր հնարավոր խողովակներով տեղեկացնում ենք, խնդրում եմ, դուք էլ փոխանցեք ձեր ծանոթներին»,- գրել է փոխնախարարը: