Փոքրիկ Հայաստանում 235 վիրուսակիր՝ ահռելի թիվ է. Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փոքրիկ Հայաստանում 235 վիրուսակիր՝ ահռելի թիվ է: Եվ եթե նկատի ունենանք, որ «Մենք ամեն ինչ գիտենք…» ժողովուրդ ենք և երբեք ոչ մի կանոնի ենթարկվել չգիտենք, տարածվելը օրերի խնդիր կարող է լինել:

Եվ նաև… կառավարությանը ոչ մի խորհուրդ տալու ցանկություն չունենալով հանդերձ, պիտի ասեմ, որ այն անձինք, որոնք աշխատում են սպասարկման ոլորտում և այլ ռիսկային գոտիներում և գործի բերումով ստիպված են շփվել լայն զանգվածների հետ պետք է, անհրաժե’շտ պետք է դրամական պարգևատրումներ ստանան:

Մինչև հիմա ինչքան որ չաշխատելու համար պարգևավճարվածներ կան նրանցից ետ հավաքեք ու տվեք էս ջահելներին, որ իրենց կյանքը վտանգելով սպասարկում են մարդկանց»: