Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն ունի

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ: Այս մասին հայտնում են Եվրասիական զարգացման բանկի լրատվական ծառայությունից:

Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն էր (2016 – 2019թթ.)։ Նա եղել է Հայաստանի վարչապետ (2008թ. ապրիլի 9-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ը)։ 2014-2016 թվականներին Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Աղբյուրը՝ shantnews.am