«Ֆեյսբուք» ընկերությունը 720,000 բժշկական դիմակ է նվիրել առողջապահության ոլորտի աշխատողներին, տեղեկացրել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Այս մասին գրում է ria.ru-ն։
«Առողջապահության ոլորտի աշխատողները կարիք ունեն ավելի շատ պաշտպանական սարքավորումների: Որպես օգնություն, «Ֆեյսբուքը» նվիրաբերեց արտակարգ իրավիճակների 720,000 դիմակ, որոնք մենք գնել էինք անտառային հրդեհների շարունակության դեպքում օգտագործելու համար»,-գրել է Ցուկերբերգը։
Նա նշել է, որ ընկերությունը փորձում է անել ավելին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։
ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի մասին։ Աշխարհում ավելի քան 266 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 11 հազարից ավելի մարդ մահացել է։
Աղբյուրը` Panorama.am