«Մի մոռացեք շնորհակալություն հայտնել մերօրյա հերոսներին՝ բժիշկներից մինչև առաքիչներ»․ Առնոլդ Շվարցենեգեր (Տեսանյութ)

Համաշխարհային հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով իր շնորհակալական խոսքն է հայտնել այն մարդկանց, ովքեր պայքար են տալիս կորոնավիրուսի դեմ։

Տեսանյութին կից Շվարցենեգերը գրել է՝

«Մի մոռացեք շնորհակալություն հայտնել այն հերոսներին, ովքեր այս պահին այդքան անձնուրաց ծառայություն են մատուցում` բժիշկներ, բուժքույրեր և մինչև մթերային խանութների աշխատակիցներ և առաքիչներ:

Ֆիլմերում ես պարզապես հերոսի դեր եմ խաղում, բայց նրանք իրական հերոսներ են»:

Աղբյուրը՝ bavnews.am