Ընտանի կենդանիները կարող են հոգեբանական աջակցություն ցույց տալ տարեցներին

Հարավային Ավստրալիայի գիտնականները հարցում են անցկացրել տարեց մարդկանց շրջանում և պարզել՝ մարդիկ, որոնք ունեն ընտանի կենդանիներ, ավելի հազվադեպ են դիմում ինքնասպանության: Հարցումն իրականացվել է 63-80 տարեկանների շրջանում: Նրանց մեծ մասը նշել է, որ հաճախ են ունեցել նման մտքեր, սակայն կենդանի ունենալու փաստը նրանց տվել է կյանքի նոր իմաստ:

Կենդանիներ ունենալը հատկապես դրական է ազդում տարեց տղամարդկանց վրա՝  նրանց ազատելով միայնության զգացումից և ավելացնելով պատասխանատվությունը:

Աղբյուրը՝ shantnews.am