Բենզինի երեք ամսվա պաշար ունենք, իսկ դիզվառելիքի՝ մեկուկես ամսվա:
Այս մասին երեկ կառավարության նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը։
«Նաև ցորենի մեծածավալ պաշար ունենք, որից ստացվում է նաև ալյուրը, այսինքն՝ ալյուրի և ցորենի մասով ևս կարող ենք հանգիստ լինել, և մեծածավալ առևտրի անհրաժեշտություն չունենք»,-ասաց Գևորգյանը՝ նշելով, որ իրենք 44 անուն ապրանք են մոնիտորինգ անում այս պահին:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ քաղաքացիների կողմից հարց է բարձրացվել գյուղատնտեսական մթերքների հետ կապված՝ լոլիկ, վարունգ և պղպեպ, որոնց գները այս օրերին բավականին թանկ են:
«Պետք է նշեմ, որ սա ամնեաթանկ սեզոնն է, որովհետև ջերմոցի պիկն է, բացի այդ, ջերմոցներն էլ մի քիչ ուշ են սկսել գործել, որ քիչ գազ ծախսեն, դրա համար էլ մի փոքր թանկ են հիմա ապրանքները»,-ասաց Գևորգյանը:
Ինչ վերաբերում է սպիրտի և ալկոգելի պաշարներին, Գեղամ Գևորգյանն ասաց, որ սպիրտի և ալկոգելի խնդիր չունեն, արդեն հինգ ընկերություն է սկսել ալկոգել արտադրել, այնպես որ, այս առումով պակաս չի զգացվի:
Աղբյուրը՝ hraparak.am