Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևան Սիթին 20 մլն դրամ է փոխացնել կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների համար

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը 20,000,000 դրամ է փոխանցել՝ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված ՀՀ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։Այս մասին տեղեկանում ենք սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջից:Գրառման մեջ նաև ասվում է.«Ինչպես քիչ առաջ նշել է առողջապահության նախարար

Arsen Torosyan-ը, գումարը կուղղվի բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրաԵրևան Սիթի սուպերմարկետների ցանցը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, մշտապես աջակցություն է ցուցաբերում նման հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններին։Առողջ եղեք»: