ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՍՈւՏ է… ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել…հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին… մեր զինվորները պինդ են ու առողջ»։