Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Արմոս Մարտիրոսյանը քիչ առաջ ցավալի լուր է հայտնել:
Մահացել է փոքրիկ Անգելինան, ում օրեր առաջ էին վիրահատել Մարաշի սրտաբանական կենտրոնում:
Անգելինայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։ Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր ։

Անգելինայի համար գումար էր հավաքել գրեթե ողջ հայությունը, պակասող 30 տոկոսն էլ տրամադրել էր ՀՀ Առողջապահության նախարարությունը:
«Մեր Անգելինան գնաց հրեշտակների մոտ, պուճուրը լքեց մեզ։ Բոլորիս մեծ համբերություն»-գրել է Մարտիրոսյանը:
Աղբյուրը՝ facezone247.site