Louis Vuitton- ի և Dior-ի համար օծանելիքի արտադրող LVMH Corporation ընկերությունը սկսել է հակասեպտիկ գելեր արտադրել:
Ընկերության նախագահ Բեռնար Առնոն որոշել է օգնել հիվանդանոցներին:
Այսպիսով, Ֆրանսիայի երեք գործարաններում Christian Dior- ում, Guerlain-ում և Givenchy-ում օծանելիքի և կոսմետիկայի հոսքագծերը փոփոխության են ենթարկվում` հակասեպտիկներ պատրաստելու համար:
Արտադրանքն անվճար կփոխանցվի պետությանը: Մոտ 12 տոննա հակասեպտիկներ կհանձնվեն Փարիզի 40 հիվանդանոցների։
Արտադրությունը կգործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, իսկ առաջին առաքումները սկսկվել են մարտի 16-ից:
Աղբյուրը՝ shantnews.am