ԶՈՒ-ն ապահովված է անհրաժեշտ ծավալի պարենով․ առաջիկայում սննդի ու այլ ապրանքների մատակարարման խնդիր չի լինի

««Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց՝ Հայաստանում հաստատված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ արդյոք ՊՆ-ն ամեն ինչ արել է, և առաջիկայում սնունդի ու այլ ապրանքների մատակարարման խնդիր չի լինի:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։
Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է: ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգիենայի պարագաներով և այլ միջոցներով: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։