Կորոնավիրուսով պայմանավորված` Առողջապահության նախարարությունը փնտրում է կամավոր տարբեր մասնագետների

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է տարածել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`

Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք

Թարգմանիչներ

Տվյալների բազա լրացնողներ

Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Խնդրում եմ coronavolunteer@gmail.com հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`

Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»: