Հիշե՛ք՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար հեռախոսը մաքրելը ոչ պակաս կարևոր է ձեռքերը լվանալուց

Կորոնավիրուսից և ընդհանրապես վիրուսներից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը ձեռքերը միշտ մաքուր պահելն է և դրանցով երեսին` աչքերին ու բերանին չդիպչելը:

Իսկ ձեռքերը մանրէներից պաշտպանելու լավագույն միջոցներից մեկը բջջային հեռախոսն ախտահանելն է: Դեռևս 2017-ին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հեռախոսները բակտերիաների, վիրուսների և պաթոգեն միկրոօրգանիզմների կրողներ են:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ԱՄՆ կենտրոնը բջջային հեռախոսը համարում է «հաճախակի հպման մակերես», որը մշտապես վիրուսներ է կրում, թեև հեռախոսը մանրակրկիտ մաքրելն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ ունի բազմաթիվ փոսիկներ, կտրվածքներ և այլն: Սմարթֆոնը պետք է մաքրել փափուկ կտորով, 70 տոկոս ալկոհոլ պարունակող հեղուկով։

Անձնական հիգիենան և անձնական օգտագործման առարկաները մաքուր պահելը վիրուսներից խուսափելու լավագույն միջոցն են։

Աղբյուրը՝ shantnews.am