«Հռոմից օդանավը ժամանել է Երևան. բոլորը փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ կմնան 14 օր». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել. «Մեր հայրենակիցները «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան: Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»:

168.am