Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում մանիպուլացնել «նախկինների» թվերը

Արմինե-Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՈՒրեմն Նիկոլը ասում է, որ 2016թ-ին H1N1 վիրուսից Հայաստանում մահացել է 30 մարդ, իսկ 2009-ին հստակ հաշվառում չի եղել, բաաայց մասնագետները ՀԻՇՈՒՄ են, որ մահացել էր շուրջ 50 հոգի:

Հետևաբար, քանի որ հստակ հաշվառում չի եղել, ես որոշեցի որոնեմ, որոնեմ ու գտա հետևյալ ցուցանիշները հստակ հաշվառված wikipedia-ում` 2009թ Հայաստանում H1N1-ից մահացել է շուրջ 25 հոգի, իսկ 2016-ին` 18: Ինչու է Փաշինյանը փորձում մանիպուլացնել «խկինների» թվերը:

Կարծում է, որ ոչ մեկ չի ստուգի, թե գիտի, որ մոտ ժամանակում կորոնավիրուսից մահացու ելքերի թվեր պիտի հրապարակվեն: Մինչ օրս ու հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը Փաշինյանի ու իր թիմի ուսերի վրա է` իրենց հանցավոր անգործության պատճառով!

ՈՒզումա վաղը կորոնա հաստատվի մոտը, ուզումա չհաստատվի, արդյունքում միլիոնավոր մարդկանց առողջությանը պատճառված վտանգն է, աղետալի տնտեսական հետևանքները, երկրի անվտանգության սպառնալիքը… ու այս ամենը աշխարհում տիրող պանդեմիայի ժամանակ մարդաշատ հանրահավաքներ անցկացնելու, ժամանակին վտանգի դեմը չառնելու, արտակարգ իրավիճակ չհայտարարելու արդյունքում: Ոչ, դուք իրավիճակը չեք վերահսկում` իրավիճակն է ձեզ վերահսկում!

Թվաբանության լինքերը մեկնաբանություններում»: