Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի ախտորոշման պատասխանը դրական է եկել:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ միանգամից փակվել է «զինագործների» մարզչական կենտրոնը, որը գտնվում է Քյոլնում: Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել Արտետայի հետ, կմեկուսացվեն:
Սպասվում է, որ կարանտինի մեջ կգտնվի ողջ թիմը: Մյուսները, որոնք այս ընթացքում շփում չեն ունեցել գլխավոր մարզչի հետ, կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով: Հաղորդագրությունում նաև ասվում է, որ մարզչի ապաքինման հարցն ակումբի համար գլխավոր նպատակ է:
Աղբյուրը՝ blognews.am