Կորոնավիրուսի պատճառով շրջանառության մեջ գտնվող հին թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նորերով

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։

«Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»,- ասված է ՀՀ կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ: